Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Հայաստանը և Սլովակիան քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանը և Սլովակիան քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այսօր Երևանում քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։

«Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել»,- ընդգծել է Ֆիցոն:

Նա հավելել է, որ Սլովակիայի ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին նախագծում են մի շարք ծրագրեր, օրինակ՝ հիվանդանոցների, ճանապարհների, կամուրջների վերակառուցում՝ երկակի օգտագործման նախագծերի շրջանակում։

Սլովակ գործընկերոջ հետ համատեղ հայտարարության ժամանակ Փաշինյանն ասել է, որ այդ ոլորտում տեսնում են որոշակի համագործակցության հնարավորություններ:

Նա նշել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա նաև էներգետիկ, մասնավորապես՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով: Փաշինյանի խոսքով՝ համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, հետևաբար, դրանք մի քանի ուղղությամբ կենտրոնացնելու ծրագրեր  կան։

«Հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով կունենանք կոնկրետ օրակարգեր և նախագծեր»,- ասել է նա:

ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել գործընկերոջը վերջին տարիներին Հայաստանին տրամադրված աջակցության համար։

2024 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել էր Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համաձայնագիրը, որը կնքել էր Հունաստանի պաշտպանության նախարարության հետ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Աթենքում։ Դենդիասը մարտին հայտարարել էր Հայաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում քառակողմ համագործակցության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+