Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:57

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

Մի խումբ իրավապաշտպաններ և քաղհասարակության ներկայացուցիչներ դատապարտել են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան, որն այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։

Հասարակական գործիչները պաշտոնական Երևանից հստակ պարզաբանում են պահանջել, թե ինչո՞ւ է նա հրավիրվել համաժողովին։ Նրանք պահանջել են անհապաղ չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:

Օլիֆանտը, հանդիսանալով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ապրիլի 7-10-ը որպես խոսնակ մասնակցել էր ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

«Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են՝ խստորեն դատապարտելու նման անձանց այցն էթնիկ զտումների ենթարկված Արցախ և, առավել ևս, նման միջոցառումների անցկացումն այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երևան՝ լուռ ընդունելով և ողջունելով նման այցերի թույլատրելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունն ստորագրել են «Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, փաստաբան Արա Ղազարյանը, իրավապաշտպան Արփի Ավետիսյանը, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի» ղեկավար Արման Թաթոյանը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, , «Հայ իրավական պաշտպանության ճակատ» հիմնադիր Գառնիկ Քերքոնեանը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը մայիսի 26-27-ը կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը։ Մասնակիցների թվում են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական ​​միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար Դիմիտրիս Սկալկոսը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ռուպա Հուկը և քաղաքական այլ գործիչներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+