Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:41

ԶԼՄ-ն նշել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի «իրական նպատակը»

ԶԼՄ-ն նշել է Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի «իրական նպատակը»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, իրականում, Հայաստան էր այցելել ոչ այնքան պաշտոնական հանդիպումների, որքան հասարակական տրամադրություններն ստուգելու համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերից ՌԴ-ին նկատելի է դարձել, որ նա առաջիկայում նոր զիջումների է գնալու, որոնք կարող են առնչվել նաև ռուսական շահերին և Կովկասում նրա գործոնի թուլացմանը։

Երևանի Սլավոնական համալսարանում հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ պատրաստ են վերաթարմացնել հարաբերությունները, եթե ՀՀ իշխանությունները ցանկանան։

«Ռուս պաշտոնյան չի թաքցրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին տարիներին անջրպետ է առաջացել և ակնարկել է, որ Միրզոյանի՝ իրեն չդիմավորելն էլ իր համար անակնկալ չէր»,- նշել է թերթը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովը հերքել է Պրահայում Փաշինյանի որոշ հայտարարություններ։

Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է խմբագրել, իսկ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել։

«Ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջև հետագա քննարկման առարկա կդառնա»,- թերթի փոխանցմամբ՝ պարզաբանել է Լավրովը։

Փաշինյանը 2022-ին Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում:

Մայիսի 22-23-ը Լավրովը Հայաստանում էր։ Նա Երևանում հայտարարել էր՝ Մոսկվան պատրաստ է օգնել ՀՀ-ին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+