Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մայիսի 21-ին նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինիս հետ նախատեսվում է մամուլի ասուլիս և համատեղ փաստաթղթի ստորագրում։
Մայիսի 19-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը մայիսի 20-21-ը Երևանում կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները։