• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 19:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Գործընթացի հաջողության հավանականությունը զրո է․ Քոչարյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի մասին

Քաղաքականություն,
19 Մայիս 2025 12:15
ShareShareShare
telegram

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում անվստահություն հայտնելու (իմփիչմենթ-խմբ․) նախաձեռնությունը և հայտարարել, որ գործընթացը հաջողություն չի ունենա։ Նա չի համաձայնել պնդումների հետ, թե վարչապետի իմփիչմենթին դեմ է մեկ Փաշինյանը, մեկ՝ ինքը, որովհետև վստահ չէ, որ Փաշինյանը դեմ է իր նկատմամբ իմփիչմենթին, քանի որ դա ձեռնտու է նրան։ 

«Պարզապես կան քարոզիչներ, ովքեր մտել են խնդրի մեջ՝ իմ տպավորությամբ, չպատկերացնելով, թե ինչ են անում։ Ես որևէ մեկից չեմ լսել կարծիք, թե իմփիչմենթն իրատեսական սցենար է, նույնիսկ նախաձեռնողներն են ասում՝ փորձենք, լինի՝ լինի, չէ՝ չէ։ Ես ավելի պրագմատիկ մարդ եմ․ ինձ հետաքրքիր չէ մտնել մի գործընթացի մեջ, որի հաջողության հավանականությունը զրո է»,- նշել է Քոչարյանը։

Ըստ երկրորդ նախագահի՝ իմփիչմենթը հետաքրքիր է նրանց, ովքեր, օրինակ, 48 ժամով վարչապետի թեկնածու լինելու կյանքի երազանք ունեն։

«Օրինակ՝ մեկը, որին ոչ ոք չի ճանաչում, սկսում է հարցազրույցներ տալ, քննարկումների կենտրոնում լինել։ Եթե մարդու համար այդ 48 ժամն ուշադրության կենտրոնում լինելը կյանքի երազանք է, չի նշանակում, որ մենք այդ երազանքի իրականացման համար ֆոն կամ դեկորացիա պետք է դառնանք»,- շեշտել է Քոչարյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրեջանի բանակցություններին՝ նախկին նախագահը դրանք «լուրջ» չի անվանել՝ հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։

«Այդ փաստաթուղթը ոչ թե խաղաղության, այլ Փաշինյանի քաղաքական հեռանկարը շարունակելու մասին է լինելու։ Այն լինելու է անբովանդակ և ավելի շատ ներքաղաքական նպատակներ է հետապնդելու։ Որևէ լավ բան չենք կարող սպասել՝ նաև աշխարհաքաղաքական բաղադրիչը հաշվի առնելով։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն ամեն գնով աթոռը պահելն է, և կան այս ամենի շուրջ խաղացողներ, ովքեր կգնահատեն՝ արժե՞ իրեն այդ հարցում աջակցել, թե՞ ոչ։ Ես չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել»,- հավելել է նա։

Քոչարյանը նշել է, որ բարեկամ ու հարևան պետությունների հետ գրավիչ գործընկեր լինելու համար, առաջին հերթին, պետք է ուժեղ պետություն լինել, բայց Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, երկրին «բեռ-գործընկեր» կարգավիճակի մեջ են դրել։

«Փոքր երկիրը չի կարող «շպագատ» իջնել։ Հայաստանն ի վիճակի չէ այս տարածաշրջանում միայնակ ապահովել իր անվտանգությունը, դրա համար, առաջին հերթին, պետք է զբաղվել սեփական բանակով։ Հաջորդիվ աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ պետք է սահմանել այն հարաբերությունները, որոնք կփոխլրացնեն բացերը։ Միամտություն է մտածել, թե եվրոպացին կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել։ Տարածաշրջանում կա 3 պետություն, որոնք կարող են դերակատար լինել՝ ՌԴ, Իրան, Թուրքիա։ Երեք երկրներից մեր տնտեսական կապերն ավել ուժեղ են ՌԴ-ի հետ, որը մեզ մոտ է նաև մշակութային տեսանկյունից։ Ոչ թե «շպագատ», այլ ՌԴ-ի հետ դաշնացային, ռազմավարական հարաբերություններ են անհրաժեշտ, մենք այլընտրանքներ չունենք»,- հավելել է նա։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ ՌԴ-ն է տարածաշրջանային այն երկիրը, որը կարող է զսպել Թուրքիայի աճող ամբիցիաները, որոնք որոշակի սպառնալիք են Հայաստանի համար։

Քոչարյանն անդրադարձել է նաև իրեն ուղղված այն մեղադրանքներին, թե ցանկանում է Հայաստանը Միութենական պետության կազմում տեսնել։ Երկրորդ նախագահը նշել է, որ իր կառավարման տարիներին ՀՀ-ին Միութենական պետության կազմում ընդգրկելու շուրջ որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։

«Ո՛չ Ելցինի, ո՛չ Պուտինի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, ոչ էլ Լուկաշենկոն է խոսել այդ մասին»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ այնպես չէ, թե այնտեղ այս փուլում գրկաբաց սպասում են Հայաստանին։ Քոչարյանը նշել է, որ դրա համար նախ պետք է վերականագնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, փոխադարձ վստահությունը։

Հայաստանում ընդդիմությունը վարչապետին իմփիչմենթի ենթարկելու երկու նախաձեռնություն է առաջ քաշել։ Ապրիլին ընդդիմադիր գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը իմփիչմենթ անցկացնելու կոչով դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:

telegram
Tags: իմփիչմենթհաջողության հավանականությունՔոչարյան

Հարակից հրապարակումներ

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց...

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Load More
Xosum
  • Լուրեր
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը
Պատահար

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27

Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...

Read moreDetails
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Արտաքին քաղաքական

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ