Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետին և Նոր Նորքի թաղապետին կոչ է արել հրաժարական տալ․ ԶԼՄ

Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետին և Նոր Նորքի թաղապետին կոչ է արել հրաժարական տալ․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին և Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգայանին սկանդալային միջադեպերի պատճառով հրաժարական տալու կոչ է արել, հայտնել է «Ժողովուրդ»-ը։

Ըստ թերթի՝ Գասպարյանին ՔՊ վարչության նիստի ժամանակ «հասկացրել» են, որ հրաժարական ներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի հարցը «փոխանցվել է» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: 

Փաշինյանը, հրապարակման համաձայն, վարչության նիստի ժամանակ ասել է, որ Գասպարյանի ամուսնու և սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմության և ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ միջադեպից հետո Տեր-Մարգարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ընդդիմությունը հարցեր է տալիս, որին պետք է լուծում տրվի։

Թերթի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն գազալցակայանում տեղի ունեցած սպանությանը Գասպարյանի ամուսնու մասնակցության վերաբերյալ։

«Իրավապահ համակարգն այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում, որ նրան ձերբակալեն»,- նշել է ԶԼՄ-ն։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Տեր-Մարգարյանն իր հնարավոր հրաժարականից առաջ տեղակալ-տեղապահ է նշանակել «Հանրապետության» անդամ Մարատ Սևոյանին։

Մայիսի 15-ին Վաղարշապատի համայնքապետի պաշտոնից հրաժարական էր տվել Դիանա Գասպարյանը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Երևանի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը նույնպես հրաժարական է ներկայացրել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+