Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:31

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազի դեմ

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատական հայց է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ։ Նա այդ մասին հայտնեց Armenia Today-ին տված հարցազրույցում։

Ըստ Աղազարանի՝ հայցը ներկայացրել է մոտավորապես 3 շաբաթ առաջ, նշանակվել է դատավոր, սակայն դեռևս նիստ տեղի չի ունեցել։

Պատգամավորի խոսքով՝ այն վերաբերում է ԱԺ-ում իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը՝ մարտի 26-ին, Վարդապետյանի հայտարարությանը, թե պատգամավորը «սուտ է խոսում»։ Աղազարյանը դատարանից պահանջել է, որ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։

«Ես գտնում եմ, որ գլխավոր դատախազն այդպիսի խոսույթով չպետք է ներկայանա ԱԺ-ում։ «Սուտ է ասում» արտահայտությունը շատ տգեղ է։ Դա փողոցային աղջկա և քրեական ենթամշակույթի հենքի վրա արված արտահայտություն է»,- ասաց Աղազարյանը։

Պատգամավորը պարզաբանեց, որ եթե իր նկատմամբ, որպես հանրային դեմքի, նման գործելաոճ է, ապա ի՞նչ կլինի շարքային քաղաքացու հանդեպ։

«Ես այսքան պաշտպանված՝ իմ հետ կապված ինչեր են անում։ Հետևաբար, ի՞նչ կանեն իրենք շարքային քաղաքացուն։ Ֆիզիկապես էլ կարող են ուտել»,- ասաց նա։

Աղազարյանը վտանգավոր է համարում այն, որ սովորական քաղաքացին չի դիմի իրավապահներին, այլ կդիմի իր «թաղի տղերքին»։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը պետք է այլ ցուցանիշի պատասխաններ ներկայացնի։ Մասնավորապես՝ ՀՀ-ում ինչո՞ւ է կալանավորների թիվն ավելի մեծ, քան դատապարտվածներինը։

Ապրիլի 3-ին մամուլը հայտնել էր, որ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ Վարդապետյանի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած վիճաբանությունից հետո: Դեկտեմբերի 2-ին Աղազարյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելու մասին։ Դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության նիստում որոշում էր կայացվել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից, իսկ դեկտեմբերի 4-ին նա հայտարարել էր ՔՊ խմբակցությունից դուրս գալու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+