Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:22

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի մասին էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը կարող է քննարկվել ԱԺ լիագումար նիստում․ ԶԼՄ

Անդրանիկ Քոչարյանի վարքագծի մասին էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը կարող է քննարկվել ԱԺ լիագումար նիստում․ ԶԼՄ

Մայիսի 5-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում կարող է հաստատվել  հաջորդ օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, գրել է «Ժողովուրդ»-ը։

Հարցը նախորդ շաբաթ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ։  

Հիշեցնենք՝ խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մի քանի օր անց՝ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որն ստորագրել էր 161 լրագրող։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգային ժողովում լրագրողների ակցիան բռնությամբ ընդհատելը։

Մամուլն ավելի վաղ նաև գրել էր, որ լրագրողի նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքի քննադատությունից հետո Քոչարյանը մեկուսացել է ՔՊ գործընկերներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+