Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:10

Արևմուտքն ուլտիմատում է տվել Փաշինյանին Մոսկվա այցի համար․ ԶԼՄ

Արևմուտքն ուլտիմատում է տվել Փաշինյանին Մոսկվա այցի համար․ ԶԼՄ

Արևմուտքը բացահայտ ուլտիմատում է դրել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա շքերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու շուրջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։

Ըստ թերթի՝ Փաշինյանին ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ, և Էստոնիա կատարած պաշտոնական այցով Փաշինյանը փորձել է մեղմել Արևմուտքի վերաբերմունքը։

Թերթի փոխանցմամբ՝ Փաշինյանն Էստոնիա էր մեկնել ուղերձով, որ ստիպված է գնում Մոսկվա՝ «Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար»։ 

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարել էր, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Կալլասն էստոնացի է, նախկինում զբաղեցրել է այդ երկրի վարչապետի պաշտոնը:

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առաջին քննարկումները սկսվել էին, երբ 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին: 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որն անցած տարվա հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել են 60 հազարը։

2024 թվականի հուլիսի 1-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումի» ժամանակ ՀՀ վարչապետը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Փետրվարի 12-ին ԱԺ-ն 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն էր տվել ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+