Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:02

Ժուռնալիստների միությունը կոչ է արել դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցված միջադեպերը

Ժուռնալիստների միությունը կոչ է արել դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցված միջադեպերը

Ժուռնալիստների միությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ գրանցված միջադեպերը։

Կոչ-ուղերձում նշվում է, որ Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում:

«Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերն այլ կերպ հնարավոր չէ բացատրել»,- ասվում է հայտարարության մեջ:

Միությունը հիշեցրել է ապրիլի 18-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կոպիտ վերաբերմունքը Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի նկատմամբ։

Լրագրողները շեշտել են, որ Ազգային ժողովի շենքում ցանկացած լրագրող ցանկացած պատգամավորի հարց տալու իրավունք ունի, և այդ հարցերին պատասխանելը պատգամավորի աշխատանքի մասն է:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ իշխանությունները ցանկացած իրավիճակում քավության նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելություն սերմանելով նրանց նկատմամբ:

Միությունն ադրադարձել է նաև Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող խմբի անդամներն վարքագծին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է գործընկեր կառույցներին՝ Ժուռնալիստների եվրոպական ֆեդերացիային (EFJ) և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային՝ (IFJ) նրանց տեղեկացնելով, որ առաջնային մանդատով օժտված ՀՀ օրենսդիր մարմնում ոչ միայն խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը, այլև նրանք խորհրդարանում աշխատում են կառավարող կուսակցության առանձին պատգամավորների ամենօրյա ուղիղ սպառնալիքների, վիրավորանքների ներքո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+