Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:43

Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են խաղաղության համաձայնագիրը և անվտանգային իրավիճակը

Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են խաղաղության համաձայնագիրը և անվտանգային իրավիճակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Նոել Բարոն այսօրվա հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

«Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր:

Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ համաձայնեցված չէին։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ՝ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։

Ապրիլի 15-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանին առաջարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+