Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է հետաձգել իր վարքը քննարկող հանձնաժողովի նիստը․ ԶԼՄ

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է հետաձգել իր վարքը քննարկող հանձնաժողովի նիստը․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ապրիլի 14-ին պետք է քննարկեր ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքն ուսումնասիրող էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, սակայն նա խնդրել է այն հանել օրակարգից, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ պատգամավորը խնդրել է հարցը չքննարկել խմբակցության ձևաչափով և խոստացել, որ առաջիկա օրերին այդ մասին կզրուցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա գործընկերներին ասել է, որ «պետք չէ ընդդիմության բերանը լեզու դնել», և ճիշտ չէ, որ ընդդիմության ներկայացրած առաջարկները խորհրդարանական մեծամասնությունն ընդունի և համաձայնություն տա։

«Նա, ըստ ամենայնի, Փաշինյանին կհամոզի չիրականացնել իր դեմ որևէ քայլ՝ այդպիսով պահպանելով մանդատը, նաև հնարավորություն չտալով խորհրդարանին քննարկել իր հարցը»,- նշել է թերթը։

Ըստ լրատվականի՝ Քոչարյանը շարունակում է իր գործունեությունը խմբակցության թիկունքում, նա վարչապետի հետ զրույցը կվարի իրեն հարմար ուղղությամբ, ինչպես որ ամիսներ առաջ, երբ փորձ էր արվում խմբակցության կողմից բարձրացնել  Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։ 

Ապրիլի 9-ին թերթը հայտնել էր, որ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել Քոչարյանի վարքի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։

Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որը ստորագրել էր 161 լրագրող։ Մարտի 27-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգային ժողովում լրագրողների ակցիան բռնությամբ ընդհատելը։

Մամուլը գրել էր, որ լրագրողի նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքի քննադատությունից հետո Անդրանիկ Քոչարյանը մեկուսացել է ՔՊ գործընկերներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+