Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված նիստում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյանը։ Նա այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու մասին մեղադրանքներին։

«Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»,- ասել է Սարգսյանը։

Նա թվարկել է իշխանափոխությունից հետո լուծվելիք երեք առաջնահերթ խնդիրները։ Առաջինը, ըստ նախկին նախագահի, երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր:

«Անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով՝ հաջորդ խնդիրրը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան:

«Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում»,- նշել է նա:

Նախկին նախագահը կարևորել է նաև մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումը ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումը՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից:

Ըստ Սարգսյանի՝ ՀՀ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի ՀՀ ազգային շահերն ու արժեքները:

Նա վերահաստատել է ՀՀԿ-ի այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ «կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի»: Սարգսյանն արցախցիների իրավունքների մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունն անվանել է «պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն»:

«Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը»,- շեշտել է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող բանակցություններին՝ նա նշել է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։

Մարտի 27-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններին, հայտարարել էր, որ նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել։ Մարտի 26-ին  Փաշինյանը խորհրդարանում պահանջել էր, որ Հայաստանի երեք նախկին նախագահները կա՛մ ուղիղ եթերում բանավիճեն իր հետ Արցախյան հարցի կարգավորման շուրջ, կա՛մ դադարեցնեն հայտարարություններ անել այս թեմայով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+