Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Ռուբեն Վարդանյանի որդին Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա․ Le Spectacle du Monde

Ռուբեն Վարդանյանի որդին Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Ալիևի ռեժիմի վրա․ Le Spectacle du Monde

Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ, և միջազգային գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն, պետք է ճնշում գործադրեն Ալիևի ռեժիմի վրա, ֆրանսիական Le spectacle du Monde-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Ալիևների ընտանիքը մեծաթիվ սեփականություն ունի Լոնդոնում։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել նրա վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ է ռեալ պոլիտիկը, սակայն կան նաև կարմիր գծեր»,- նշել է նա։

Վարդանյանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Ըստ նրա՝ այդ հարցը բարձրացվում է նաև նրա թիմի ներսում այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը:

«Հայաստանի կառավարությունը ԱՄՆ նոր վարչակազմին առաջնահերթ պետք է ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով և իրավունքներով։ Սա ամերիկյան կառավարության դիրքորոշումը փոխելու պատմական հնարավորություն է»,- նշել է Վարդանյանը։

Նախկին պետնախարարի որդին նշել է, որ միայն սփյուռքի ներուժը բավարար չէ գերիների ազատ արձակման համար։

«Խնդիրը Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև տարբերություններն են։ Համակարգված քաղաքական գործողություններ դժվար է իրականացնել: Հասկանալի է, որ երբ ռազմագերիներ ունես, իշխանությունն է, որ պետք է կարգավորի իրավիճակը»,- շեշտել է նա։

Վարդանյանը հավելել է, որ սփյուռքը լայն աջակցություն է ցույց տալիս Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, թեև Բաքուն իր հոր կերպարն ու հեղինակությունն օգտագործում է համայն աշխարհին ուղերձ հղելու համար, ինչը նրանց ինչ-որ առումով հաջողվում է։

Նա նաև մտահոգություն է հայտնել, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը, դա կարող է հանգեցնել էլ ավելի մեծ զիջումների։

«Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել, դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար»,- ընդգծել է Վարդանյանը։

Ապրիլի 2-ին բրիտանացի պատգամավորներն իրենց երկրի կառավարությունից պահանջել էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար։

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։

Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+