Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:46

Ստրատեգիական հարաբերությունները նաև գազի գնի մասով չպետք է քաղաքականացվեն

Ստրատեգիական հարաբերությունները նաև գազի գնի մասով չպետք է քաղաքականացվեն

Ստրատեգիական հարաբերությունները նաև գազի գնի մասով չպետք է քաղաքականացվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ գազի գնի հարցի լուծման մեջ քաղաքական բաղադրիչն ավելի մեծ է, քան՝ տնտեսականը։ Եթե քաղաքական է այո, պետք է քաղաքական բանակցություններ գնան, բայց նախ մենք միասնական միության անդամ ենք՝ դրանից բխող հարցերով, և երկրորդ՝ Հայաստանն ունի առանձնահատկություն, որ ոչ միայն գազը ստանում է ռուսական Գազպրոմից, այլև ներքին օպերատորը շուկայում էլի ռուսական է․ միայն մեր մոտ է այդպես, ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում նման բան չկա»,–ասաց պատգամավորը։

Մելքումյանը նշեց, որ մենք հեղափոխությունից հետո մի բան ենք որդեգրել՝ անկախ հիմնադիրների ծագումնաբանությունից բոլորն էլ հայաստանյան օրենքներով պետք է գործեն, դա կլինի ամերիկյան, ռուսական, գերմանական, ֆրանսիական կապիտալով, մեր օրենքները պետք է պահպանվեն և մեր պետությունն իր շահերը պետք է պահպանի։

Ըստ Մելքումյանի՝ կառավարությունը պետք է այնպիսի միջավայր ձևավորի, որպեսզի ռուսական ներդրումները մնան Հայաստանում։

«Գազի գինն այնքան լինի, որ մատչելի պայմաններում աշխատատեղեր ստեղծվեն, մեր ապրանքները մրցունակ լինի։ Որևէ մի պետություն շահագրգի՞ռ է, որ Հայաստանում գնա սոցիալական լարվածություն, իհարկե ոչ։ Ի վերջո հայ–ռուսական հարաբերությունները պայմանավորված չեն օրվա իշխանություններով՝ կլինի դա Ռուսաստանում, թե Հայաստանում, կա դարերով պայմանավորված հայ–ռուսական ջերմ հարաբերություններ»,- ասաց ԱԺ պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+