Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:23

Մնացականյանի պատասխանի մեջ փուլային տարբերակի գոյության հերքում չտեսա․ Էլիբեգովա

Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ լուծումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:

Արտգործնախարարը պարզաբանել է, որ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։

Արձագանքելով Լավրովի հայտարարությանը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մնացականյանն ընդգծել է, որ հնարավոր չէ բանակցությունների սեղանին մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել՝ «զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում»։

Երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ տեսակոնֆերանս անցկացրեցին, որի ընթացքում ընդգծեցին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը, քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հետագա քայլերը, ընդունվեց համատեղ հայտարարություն։

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի, Լավրով-Մնացականյան փոխադարձ հայտարարությունների, ԱԳ նախարարների տեսաուղերձի մասին Armenia Today-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

Նախ, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, փորձագետը նշեց, որ միայն կարելի է գուշակել, թե ինչ առաջարկների մասին է իր խոսքում հիշատակել ՌԴ ԱԳ նախարարը։

«Ամիսներ շարունակ խոսվում է ինչ-որ համատեղ ընդհանուր խաղաղասիրական-մարդասիրական ծրագրերի մասին։ Դա հնարավոր է` վերաբերվում է պլանավորված ինչ-որ մակարդակով շփումների շարունակությանը, չնայած որ լրագրողների փոխայցը իր էֆեկտիվությունը ցույց չտվեց։ Հնարավոր է որոշել են այլ թիրախային խմբերի ներգրավմամբ փորձել նորից, հնարավոր է խոսքը սուբստատիվ բանակցային գործընթացին անցնելու մասին է, ինչի ակնարկը պարբերաբար անում են։ Անհրաժեշտությունը կա, որպեսզի բուն բանակցությունները սկսեն, ոչ թե ինչ-որ տեխնիկական կոնսուլտացիաներ, որոնք, ըստ հայկական կողմի, երկու տարին ընթանում են»,- ընդգծեց նա։

Էլիբեգովայի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները նաև իրենց երեկվա տեսակոնֆերանսի արդյունքների հիման վրա ընդունած հայտարարության մեջ խոսել են այն մասին, որ կորոնավիրուսի պայմաններում պետք է ապահովի զինադադար, որովհետև համաշխարհային պանդեմիա է։ Սակայն, ադրբեջանագետը հիշեցրեց, որ դրան զուգահեռ տեսանք, որ Արցախում խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու սարք։

«Որևէ պատրանք ունենալ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները, իրեն պահելու է ցիվիլ բանակցային գործընթացում՝ հեռատեսական չէ»։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությանը, թե բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է, ադրբեջանագետը նշեց, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանի մեջ փուլային տարբերակի գոյության հերքում չի տեսել։

«ՀՀ ԱԳ նախարարը չի ասում՝ չկա փուլային տարբերակ, այլ նշում է, որ այն առաջարկվել է հայկական կողմին 2014 թվականին, 2016 թվականին մերժվել է, իսկ այժմ դրա ինչ-որ տարրեր են քննարկվում։ Հստակ պատասխան, որ սեղանին չկա դրված փուլային տարբերակ, ես Մնացականյանի շուրթերից չեմ լսել, չեմ լսել նաև, որ հայկական կողմը մերժել է փուլային տարբերակը, չեմ լսել, որ սեղանին առհասարակ քննարկման ենթական փաստաթուղթ չկա դրված, ինչպես պնդում է Ռուբեն Ռուբինյանը։ Այս դեպքում փաստացի, եթե ՌԴ ԱԳՆ ապատեղեկատվություն է տալիս մեր ԱԳՆ պետք է մեզ պարզաբանի և բացատրի պաշտոնապես՝ ինչու՞»։

Ըստ Էլիբեգովայի՝ Մնացականյանի խոսքում որևէ նոր բան չկար, ասվածը հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումն էր, որը միակն է և դիտարկվում է Բրատիսլավայում հնչեցրած դրույթների հիման վրա, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մյունխենում կատարած հայտարարությունները պաշտոնական դրույթներ չեն եղել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+