ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ՀՀԿ-ի՝ Արցախի հարցի վերաբերյալ հայտարարությանը։
«Կարդացի ՀՀԿ-ի անչափ մտահոգ հայտարարությունը Արցախի հարցի վերաբերյալ։ Ողջունելի է, որ վերջապես ՀՀԿ-ն հետ է կանգնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում գոյություն ունեցած այն փաստաթղթից, որի շուրջ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը վարել է բանակցություններ և որը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է եղել ընդունել»,- գրել է Ռուբինյանը։
Պատգամավորի խոսքով՝ սա հայրենանվեր գործ է, որը կարող է էլ ավելի ամրապնդել հայկական կողմի դիրքերը խաղաղ գործընթացում:
«Հիրավի, հուսադրող է ինքնախոստովանական այն տեմպը, որով ՀՀԿ-ն առաջ է շարժվում։ Եթե այսպես շարունակվի, հույս կա, որ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն»,- գրել է Ռուբինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






