Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:08

Փոխհատուցման մասին Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյան

Փոխհատուցման մասին Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյան

Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններին զուգահեռ նախապայմաններ է առաջադրում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցավոք, կան զուգահեռ նախապայմաններ։ Պետք է աշխատենք, լուծում գտնենք։ Ընդհանուր կարգավորման գործընթացը շարունակվում է»,- նշել է Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ այդ նախապայմանները նախկինում էլ էին հնչեցվել, սակայն Երևանը չի ճանաչել դրանց լեգիտիմությունը և չի ներառել օրակարգում։

«Մենք այդ մասին երբևէ չենք բանակցել, եղել է մտքերի փոխանակություն, որ ունեն այսպիսի պահանջ։ Մենք էլ ասում ենք՝ ունենք այսպիսի պահանջ, ձեր պահանջն էլ չենք ընդունում»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն չկա իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են բանակցել ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ և շարունակել քննարկումները, ընդգծել է նա։

Միրզոյանը հերքել է նաև հաշտության համաձայնագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետի առկայությունը։

«Տրանսպորտային ուղիների մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա միայն այն, որ կողմերը կարող են բանակություններ սկսել և համագործակցություն ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներոոմ, ինչպիսիք են տնտեսությունը, տրանսպորտը»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Բաքվի հայտարարությունները «գրավյալ տարածքների» համար փոխհատուցում վճարելու Երևանի ենթադրյալ պարտավորության մասին խաթարում են բանակցային գործընթացը։ Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է թվարկել տասնյակ կետեր, որոնցում ադրբեջանական կողմը ոտնահարել է մարդու իրավունքները և նյութական վնաս պատճառել Հայաստանին։

Ըստ Միրզոյանի՝ պայմանագրի՝ միջազգային իրավական պահանջներից հրաժարվելու մասին դրույթը նշանակում է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը պարտավորվում են ապագայում միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնել փաստաթղթի ստորագրումից առաջ գոյություն ունեցած հարցերի վերաբերյալ։

Մարտի 13-ին Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+