Վիլնյուսում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորած պատվիրակությունների միջև անցկացված խորհրդակցությունների ժամանակ ստորագրվել է ՀՀ ՊՆ և Լիտվայի ազգային ՊՆ միջև համագործակցության 2025թ. պլանը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ըստ գերատեսչության՝ խորհրդակցություններին մասնակցել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, հավելում են ՊՆ-ից։