Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:59

«Հրապարակ». նոր մանրամասներ են հայտնի Քննիչ հանձնաժողովի նիստից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են հայտնի դառնում քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից: Ակտիվ հարցադրումներ է արել հատկապես պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ հարց է հնչեցրել բանակում առկա կոռուպցիայի մասին` «մի քանի միլիոն դրամի հասնող բացահայտումներին առնչվող»:

Սերժ Սարգսյանն ասել է, որ դատապարտում է նման երևույթները, որ իրենք բանակի վրա տրիլիոնների հասնող ծախսեր են արել, «դուք հիմա խոսում եք մի քանի միլիոնի մասին, ու եթե այդ բացահայտումներն այդ մեծ թվերի մեջ շատ չնչին տոկոս են կազմում, ապա պետք է հասկանալ՝ որքան լավ է եղել վիճակը, որ ընդամենը այդքան փոքրիկ բացահայտումներից եք խոսում»:

Հետաքրքիր դրվագ է արձանագրվել զոհերի թվի հարցի ժամանակ․ Արեն Մկրտչյանը փորձել է ճշտել` Ադրբեջանն արդյոք հասե՞լ է իր քաղաքական նպատակներին, և իրականում ինչքան զոհ է եղել: Սերժ Սարգսյանն ասել է. «Եթե ինձ չեք հավատում, գոնե ձեր վարչապետին հավատացեք, նա իր ասուլիսում նշել է թվերը, ասել է, որ Ադրբեջանի կողմից 1000-ից ավել զոհ է եղել»:

Ինչ վերաբերում է 800 կամ 400 հեկտար հողի կորստին, Սարգսյանն ասել է` ֆիլմի ռեժիսուրային վերաբերող հարցեր մի տվեք. ես տարբեր հաշվարկների մեթոդաբանությունը հաշվի առնելով եմ սկզբում մեծ թիվ նշել, որ հետագայում շահարկման թեմա չդառնա` իրականում 400 է: Քննարկման ընթացքում փոխադարձ հարցուպատասխանի արդյունքում Արեն Մկրտչյանը հարցրել է, թե ինչու է հետախուզությունը թերացել։ Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքել է` հետախուզության համար պատասխանատուին դուք շատ բարձր եք գնահատել` մի քանի անգամ բարձր պաշտոնի եք նշանակել, ես իրեն թերացման համար աշխատանքից ազատել էի»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+