ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցած ամփոփման ժամանակ:
Նրա խոսքով՝ զոհվել (մահացել) են ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27-ը (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):
Էլիզբարյանի խոսքով՝ 2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է 2093 դեպք՝ 2023 թվականի 2358 դեպքի դիմաց:
Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ զինվորական դատախազությունը պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար դոլար։ 2023 թվականին այդ թիվը կազմել է 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ, հավելել է նա։