Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Թրամփի վարչակազմը կհանի ԱՄՆ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը․ NYT

Թրամփի վարչակազմը կհանի ԱՄՆ որոշ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես ավարտում է որոշ երկրների քաղաքացիների մուտքի նոր արգելքը, որն ավելի լայն կլինի, քան Հանրապետականի առաջին ժամկետի ժամանակ սահմանվածը, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։

Նրանց խոսքով՝ նախագծով առաջարկվում է ստեղծել այն երկրների «կարմիր» ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելվելու է մուտք գործել ԱՄՆ։ Լրատվականի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ցուցակը հիմնականում բաղկացած է այն պետություններից, որոնք նախորդ անգամ ներառվել են ցուցակում։ NYT-ը հիշեցնում է, որ այն ներառում էր Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը:

Լրատվականը պարզաբանել է, որ նախագիծը ներառում է նաև երկրների «նարնջագույն» և «դեղին» ցուցակներ։ Առաջին ցուցակում հայտնված երկրների համար կգործեն ԱՄՆ մուտքի սահմանափակումներ, սակայն դրանք ավելի քիչ խիստ կլինեն, քան «կարմիր» ցուցակում հայտնված երկրների համար։ Մասնավորապես, այս երկրների քաղաքացիներին կարող են տրվել միայն որոշակի տեսակի վիզաներ, օրինակ՝ համեմատաբար հարուստ մարդկանց համար, ովքեր գործուղում են, բայց ոչ ներգաղթյալների կամ զբոսաշրջիկների համար, և վիզաների վավերականությունը կարող է կրճատվել: Դիմորդներից կպահանջվի անձնական հարցազրույց անցնել:

Թրամփի կողմից իր առաջին ժամկետի ընթացքում սահմանած ճանապարհորդական արգելքը հանվել էր նրա իրավահաջորդ Ջո Բայդենի կողմից՝ երդմնակալությունից անմիջապես հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+