Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:02

«Մեր նպատակն է գտնել ողջերին». Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների հարազատների հետ հանդիպման մասին

«Մեր նպատակն է գտնել ողջերին». Անդրանիկ Քոչարյանը՝ անհետ կորածների հարազատների հետ հանդիպման մասին

Մեր նպատակը ողջերին գտնելն է, News.am-ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով մարտի 6-ին անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման մասին։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները, հավելել է Քոչարյանը։

«Այսինքն՝ քանի դեռ մասունքները չեն գտնվել, քանի դեռ ծնողը համոզված չէ, որ դա իր երեխայինն է, ճիշտ ձևակերպումն այն է, որ ողջերին որոնելու հնարավորություն ստեղծվի»,- ընդգծել է նա:

Մեկնաբանելով մարտի 5-ի ճեպազրույցում իր արտահայտությունները, որից վրդովվել էին ծնողները, Քոչարյանն ասել է․ «Այո՛, ես ընդունեցի, որ ճիշտ կլինի այդ ձևակերպումը, որ պետք է առաջին հերթին փնտրենք ողջերին, շեշտը դնենք դրա վրա»:

Ըստ Քոչարյանի՝ հանձնաժողովների աշխատանքները պետք է միտված լինեն դրան, որ եթե գերի ընկած կա, ողջ կա, որի ուղղությամբ կարող են աշխատանք տանել, դա լինի հիմքը։

«Իսկ եթե մասունքներ գտնենք, ուսումնասիրությունների արդյունքում պետք է պարզենք, թե դա ումն է: Այդ ծավալի մեջ կարող են հայտնվել մասունքներ, որոնք ուսումնասիրության կարիք ունենան։ Կարող է, օրինակ, մասունք լինի, որ ոչ թե մերն է, այլ ադրբեջանցու է։ Այսինքն՝ երբ ասում ենք, որ պետք է որոնենք, դա չի վերաբերվում միայն մասունքներ փնտրելուն, այլև՝ ողջերին գտնելուն»,- եզրափակել է Քոչարյանը։

Հունվարի 30-ին խորհրդարանում փակ հանդիպում էր տեղի ունեցել անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որը տևել էր շուրջ հինգ ժամ։ Այն անցկացնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանից հետո, երբ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ազգային ժողովի ղեկավարության, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Քոչարյանի հետ։ Քոչարյանը նշել էր, որ հանդիպման ընթացքում տրվել են անհետ կորած զինվորների հարազատների հարցերի պատասխանները, սակայն ժամանակը ցույց կտա, թե հարազատները որքանով գոհ կլինեն։

2023 թվականի հոկտեբերի 27-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։ ՔԿ տվյալներով՝ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։

2023-ի սեպտեմբերի 19-ի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը, իսկ 100 632 քաղաքացի բռնի տեղահանվել էր ՀՀ։ 2024 թվականի հունվարի 5-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում զոհվածների թիվը։ Ադրբեջանը հաստատել էր, որ 23 հայ գերի կա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+