Ռուսաստանն Իգոր Տիտովին նշանակել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Տիտովը ծնվել է 1961թ., ունի բարձրագույն կրթություն, 1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն:
2019-2023 թվականներին նա ղեկավարել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։ 2023-2024 թվականներին հանդիսացել է «Ռուս-ճապոնական հասարակություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահը, իսկ 2024-2025 թվականներին ղեկավարել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







