Հայ սահմանապահները ռուս գործընկերներին հանձնել են «Հաղթանակի Էստաֆետի» խորհրդանիշը, որն իրենից ներկայացնում է սահմանային սյունի փոքրիկ մակետով պարկուճ։ Էստաֆետի փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի ուղեկալի տարածքում՝ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում և Լենինականի 39-րդ Կարմիր-Քարե սահմանապահ ջոկատի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սահմանապահներն իրենց վրա են վերցրել առաջին հարվածը և իրենց կյանքի գնով զսպել թշնամուն։ Ավելի քան 60 հազար մարդ Է զոհվել՝ մարտնչելով Մեծ հաղթանակի համար», — փոխանցավազքի ժամանակ նշել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը և այլ հյուրեր:
Նշվում է, որպարկուճը կտեղափոխեն Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ ստորաբաժանումներ։
«Հաղթանակի էստաֆետը» լինելու է 9 երկրներում՝ Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






