Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Բուհերի ուսման վարձավճարները կբարձրանան․ ԶԼՄ

Բուհերի ուսման վարձավճարները կբարձրանան․ ԶԼՄ

Առաջիկայում բուհերի ուսման վարձավճարները կբարձրանան, հայտնել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով համալսարանում իր աղբյուրներին։

Ըստ լրատվականի՝ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահման է ֆիքսվել, որպեսզի բուհերը կամայականություն չդրսևորեն: Ըստ հրապարակման՝ սահմանվել է, որ այն չի կարող լինել տարեկան 1 միլիոն դրամից ավելի։

«ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը: Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ տարեկան վարձը 1 միլիոնից ավելի է»,- նշել է թերթը:

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի դեկան Ցոլակ Ակոպյանը հայտնել էր, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում կառավարության ներկայացուցիչները դեմ են քվեարկել բուհերի միավորման օրակարգի հաստատմանը, որում ներառված էր բուհի ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը՝ որպես փաստարկ վկայակոչելով առաջիկայում բուհերի միավորումը:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ մտադիր է գնալ բուհերի խոշորացման  ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է «Ակադեմիական քաղաքի» տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: 

Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 12-ին այցելել էր Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել էր «Ակադեմիական քաղաքի» կոնցեպտը: Մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը, ըստ որի՝ ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար մարդու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Բրյուսովի անվան համալսարանն Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու որոշման հնարավոր առկախման մասին հարցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+