Փետրվարի 18-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնել է նրա խոսնակ Արման Մուսինյանը։
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, նշել է խոսնակը։
Առաջին նախագահը ՌԴ դեսպանի հետ իր տանը հանդիպել էր նաև 2023 թվականի հոկտեմբերին։