ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտ ամսին կարող է լուծարել Կապանում ՔՊ-ի տարածքային խորհուրդը, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ փետրվարի 21-ին կկայանան Կապանում ՔՊ-ի տարածքային խորհրդի ընտրությունները, որին վարչապետը չի մասնակցի։
«Փաշինյանը, որն անցած տարվա հունիսի այցից հետո տեսնելով կառույցում տիրող վիճակն անձամբ հրահանգել էր լուծարել և նոր խորհուրդ ձևավորել, խոստացել էր անձամբ ներկա գտնվել և վերահսկել ներկուսակցական ընտրությունները, սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միտքը փոխել է` չի մեկնելու Սյունիք»,- գրել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ Փաշինյանին զեկուցել են, որ որոշ ՔՊ ներկայացուցիչներ շարունակում են «կեղծիքներով և ուղղորդումներով» ձևավորել կուսակցական խորհուրդը։ ՔՊ-ում խորհրդի լուծարում են կանխատեսել մարտի 27-ին՝ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով վարչապետի Կապան մեկնելու ժամանակ։