Կոլիզեյի ցուցահանդեսի քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է, և այժմ Հայաստանն արտացոլված է քարտեզի վրա, «Արմենպրես»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այսպես է ԱԳՆ-ն մեկնաբանել սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կոլիզեյի հնագիտական պարկի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ու Հռոմում Թուրքիայի դեսպանատան համագործակցությամբ:
Բադալյանը հայտնել է, որ ցուցահանդեսի մասին տեղեկանալուն պես Հռոմում ՀՀ դեսպանության միջոցով խնդիրը ներկայացվել է Իտալիայի պատկան մարմինների ուշադրությանը, և ստացել է հարցը կարգավորելու դրական արձագանք:
«Այս պահին Հայաստանն արտացոլված է քարտեզում»,- նշել է Բադալյանը։