ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի մեջ է Սփյուռքում գտնվող մեր այն մասնագետների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել մասնակցելու թոքերի արհեստական օդափոխման և շնչառական սարքերի արտադրության գործընթացին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
Սինանյանը նաև հայտնեց, որ Սփյուռքում կան հայկական այլ գիտական շրջանակներ, որոնք գաղափարներ ունեն կապված կորոնավիրուսի կանխման ու վերացման և տեխնոլոգիական զարգացման հետ, որոնք ուզում են իրեն տնտեսական գաղափարներն ու նորարարություններն իրագործել Հայաստանում։
«Այս գաղափարները վերաբերում են նանոմասնիկների արտադրությանը, որոնց միջոցով կարող են առողջապահության և ռազմական արտադրությանը նպաստել»,- ասաց Սինանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







