Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ․ նրան ավազանի անունով կոչելը վիրավորանք է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կաթողիկոսի հայտարարությանը կապված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերանայման հետ։
Մարուքյանի կարծիքով՝ խոսքի ազատությունը վերաբերվում է բոլորին, թե հոգևոր ծառայողները, թե աշխարհիկ քաղաքացիներս ունենք կարծիք արտահայտելու իրավունք և բնականաբար Վեհափառ հայրապետն այդ նույն իրավուքից կարող է օգտվել։
«Վեհափառի, եկեղեցու դեմ տարվող արշավն ամենախիստ կերպով ես դատապարտում եմ, որովհետեւ վերջին հաշվով մենք մեր արժեքների, մեր 2000–ամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով։ Ես ինքս վեհափառի կարծիքը չեմ կիսում, բայց անգամ, եթե ես դրա մասին արտահայտվեմ, դա պետք է անեմ շատ հարգալից, որովհետեև խոսքը գնում է Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Պետք է զգույշ լինեն նման հայտարրաություններում և որևէ ձեւով կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ։ Վեհափառին ավազանի անունով կոչելը՝ դա վիրավորանք է, չի կարելի նման բան անել»,– ասաց Մարուքյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







