Համայնքներ կան, որ հնարավոր չէ, ոչ ոտքով, ոչ տրակտորով, նույնիսկ ձին է խափանվում կեսից գյուղ մտնելիս։ Այս մասին այսօր՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք ունե՞ն 500 կմ–ի ճանապարհային քարտեզը, արդյոք 500 կմ–ի մեջ ներառվա՞ծ են այն բոլոր ռազմավարական համայնքները, որոնցով պատերազմական իրավիճակում մենք չենք կարողանա զինտեխնիկա տեղաշարժել։
Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք տենդերների թափանցիկությունը վերահսկվելու է նախարարության կողմից. «Մենք նախկինում գիտեինք այդ ասֆալտների գեներալներին և գեներալուհիներին, ովքեր մշտապես շահում էին տենդերները և ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, որ ուզում էինք գնալ Արցախ, այդ շահած ասֆալտներով շատ դեպքերում հնարավոր չէր զինտեխնիկան տեղաշարժել։ Արդյոք շահած կազմակերպությունների առաջ դուք դնելու եք խնդիր, որպեսզի ներգրավվեն այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, մասնագետ են, բայց զրկված են գումար աշխատելու հնարավորությունից»,- նշեց պատգամավորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







