Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին, ինչը մեր պետությանը, ազգին օգուտ չի տա։ Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցուևմ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությանը և դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարևոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաև կաթողիոսի հրաժարականը:
Միրզոյանն այս պահին անհրաժեշտություն չտեսավ լրացուցիչ որևէ բան ասելու այդ հարցի մասին, իսկ դիտարկմանը, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձևով խոսել հոգևոր առաջնորդի մասին, նա նկատեց, որ եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի:
Հարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, Միրզոյանը նշեց, որ երկու կառույցն էլ չպետք խառնվեն իրար ներքին գործերին։
«Այո, պետությունը և Եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միաժամաննակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»,- ընդգծեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






