ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Կետրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Խորհրդարանում ԿԲ նախագահի քվեարկությունը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 10:30-12:30-ը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քվեարկությանը կհատկացվի երկու ժամ` կուտակումներից խուսափելու համար։
Հովակիմյանը պատգամավորներին խնդրել էր քվեարկությանը գնալ հերթով և սեփական գրիչներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված է միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովում` փակ և գաղտնի քվեարկությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






