ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայ չէ, հայի արյուն չունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Փոխնախագահի գիրքն է իր մանկության մասին: Նույնանուն ֆիլմ էլ կա: Բնականաբար, նա հայ չէ, հայի արյուն չունի, շրջապատում/ընտանիքում հայեր չկային, ասեմ ավելին՝ սենատոր եղած տարիներին պրոհայկական նախաձեռնությունների նկատմամբ շատ անտարբեր էր»,- գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






