ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին, իրական Հայաստանի ռազմավարությանը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ երկրի ղեկավարն անդրադարձել է իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ կառավարության քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






