ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ սկսել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ՝ կենտրոնանալով երկկողմ և տարածաշրջանային խնդիրների վրա, հայտնել է թուրքական մամուլը։
Պետքարտուղարի պաշտոնն ստանձնելուց մեկ օր անց Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ «վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանում ընդհանուր շահերի կարևորությունը», հայտարարել է Ռուբիոն։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալն այսօր կհանդիպի Լուի Բոնոյի հետ, ով նախկինում կովկասյան բանակցությունների գծով Բայդենի վարչակազմի խորհրդականն էր։ Թրամփի վարչակազմը նրան առաջադրել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավարի պաշտոնում։
Թրամփի վարչակազմը նաև որոշում է կայացրել հրապարակել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության և բնական պաշարների դեպարտամենտի արդյունքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը։
Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատը պետքարտուղարի պաշտոնում հաստատել էր Ռուբիոյի թեկնածությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր նրան։
Հունվարի 20-ին Թրամփը պաշտոնապես ստանձնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։ 2024 թվականի նոյեմբերի 6-ին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






