Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել է, որ Նոր Հայաստանում կանայք դարձել են հզորագույն գործոն։
«Այժմ արդեն կանայք են զբաղեցնում նաև վարչապետի մամուլի խոսնակի, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, Ոստիկանության Գուգարքի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի պետերի պաշտոնները»,- գրել է վարչապետը։
Փաշինյանը նաև նշում է, որ Հայաստանի բոլոր կառավարությունների մեջ ամենամեծ թվով կանայք ներգրավված են իրենց կառավարությունում։
Վարչապետը նշել է, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին՝ փոխնախարար․ կանայք են ղեկավարում Քաղավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն։
«Մենք հավատում ենք, որ կանայք կնպաստեն Հայաստանի կայուն և անցնցում զարգացմանն ու առաջընթացին»,- նշում է Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






