Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը, միավորելով իրենց էլեկտրական ներուժը, կարող են «տարածաշրջանում հզոր էլեկտրական ցանց ստեղծել», հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նա ասել է Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի մայրաքաղաքում կայացել Է Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքը հայտարարել է, որ հունվարի 28-ին տրանսպորտային ոլորտի վերաբերյալ Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: