Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:16

Փորձագետը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել փոխել ԱՄՆ դեսպանին

Փորձագետը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել փոխել ԱՄՆ դեսպանին

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել փոխել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում նրա՝ դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին շարունակական աջակցելու համար։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով եկել է նոր վարչակազմ է, որն ունի նոր արժեհամակարգ, պահպանողական հայացքներ, քրիստոնեական խոր հավատք: Ըստ Սարգսյանի՝ կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար:

«Վերջիվերջո, 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին: Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին»,- նշել է նա։

Սարգսյանը շեշտել է, որ աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստացել էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնյաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին: Նա նաև խոստանում է փրկել կրոնն Ամերիկայում»,- հիշեցրել է ամերիկագետը։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին Դեմոկրատներին, իսկ Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին:

«Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի Հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց դրա մասին խուսափում է գրառումներ կատարել դեսպանության ֆեյսբուքյան էջում»,- գրել է փորձագետը:

Նա հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի հետ լոբբիստական և շահերի պաշտպան կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, իսկ Գարեգին Երկրորդի հետ՝ կստացվի:

2024 թվականի նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+