Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:51

Երևանն ու Թեհրանը հայտարարել են արտաքին քաղաքական գերակայությունների փոխադարձ հարգանքի մասին

Երևանն ու Թեհրանը հայտարարել են արտաքին քաղաքական գերակայությունների փոխադարձ հարգանքի մասին

Հայաստանն ու Իրանը հայտարարել են միմյանց արտաքին քաղաքական գերակայությունների փոխադարձ հարգանքի մասին։ Այս մասին հայտարարվել է Թեհրանում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի և Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիի հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, կողմերը, արձանագրելով համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են հարգանքի և փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Կոստանյանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիության անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հայ դիվանագետը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին՝ ընդգծելով, որ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Բաքվից:

Այս համատեքստում կարևորվել են Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը, ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները՝ կարևորելով ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Նշվում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում Կոստանյանը հանդիպել է նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ:

Հունվարի 14-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը:

Հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Եվրասիական տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն «առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+