2024-ի հունիսին Բելառուսից հետ կանչված ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանն այլևս Մինսկ չի վերադառնա, գրել է «Իրավունք» օրաթերթը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ դեսպանին ՀՀ իշխանությունները հետ էին կանչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռահար բանավեճից հետո:
Թերթի՝ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ որոշում է կայացվել հետ չուղարկել Խումարյանին և հակառակ Լուկաշենկոյի՝ Խումարյանը կտեղափոխվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև՝ որպես դեսպան:
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ COVID-19-ի դրական թեստի պատճառով։ Նա նշել էր, որ դեկտեմբերի 23-ին դրական արդյունք է գրանցվել, դեկտեմբերի 25-ին թեստն արդեն բացասական էր, բայց գործընկերների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել էր հրաժարվել գագաթնաժողովին մասնակցելուց։
Փաշինյանը հունիսի 13-ին պահանջել էր Բելառուսի նախագահից ներողություն խնդրել՝ Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցելու համար։ Փաշինյանն ասել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ Լուկաշենկոն մնում է նրա նախագահը։ Նույն օրը ՀՀ-ն խորհրդակցությունների նպատակով հրավիրել էր Բելառուսում Հայաստանի դեսպանին: Բելառուսը նույնպես հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։