Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:32

«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

Facebook-ի ուղիղ եթերում փաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է պատմել իր ձերբակալության մասին։

Այսօր ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել, այնուհետ ազատ էր արձակել Բաբայանին և ընկերներին։ Ըստ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածները գտնվում էին Վանեցյանին պատկանող մեքենայում։

Փաստաբանը նշել է, որ չորրորդ անգամ են նույն ավտոմեքենայում գտնվող նույն մարդկանց կասկածում ապօրինի զենք կրելու մեջ և ձերբակալում։

«Չորրորդ անգամ ձերբակալվում են իմ ընկերները, որոնց հետ այս անգամ և ես էի, իսկ ես էի, որովհետև ես գիտեի, որ պիտի ձերբակալեին։ Չորս անգամ արդեն ձերբակալվում են, տարվում են, վեց ժամ պահում են ոստիկանության բաժիններում։ Մեքենան վերցնում են, ապօրինաբար երեք օր, չորս օր պահում են և հետո նոր անձանց ազատ են արձակում»,- մանրամասնել է Բաբայանը։

Նրա խոսքով՝ ոստիկանական գործողության թիրախը մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցներն էին, որոնք սպասարկում են ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

«Օրենքով նախատեսված ծառայությունից ենք մենք օգտվում, մի փորձեք ապօրինի, հանցավոր եղանակներով մեզ այդ ծառայությունից օգտվելը արգելել, չի ստացվելու։ Խնդրանքները, որ թող մեքենա հետևից չգնա, չէ, պիտի գնա, որովհետև դա օրենքով նախատեսված գործողություն է, հետևաբար ակնկալում եմ, որ առնվազն ներքին գործերի նախարարը այս առնչությամբ պիտի տա բացատրություն»,- ասել  է նա։

Փաստաբանն ընդգծել է, որ անվտանգության աշխատակիցները լիցենզավորված կազմակերպության աշխատակիցներ են, ունեն զենք կրելու թույլտվություն, և նրանց մասին տեղեկությունները հասանելի են ոստիկանության համապատասխան բաժիններում։ Ըստ նրա՝ ոստիկանության գործողությունները քաղաքական նպատակ ունեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+