Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:04

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ այսօր Սերժ Սարգսյանը կայցելի Ազգային ժողով՝ մասնակցելու 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանձնաժողովի անդամները մինչ այս պարբերաբար հավաքվել են՝ քննարկելու, թե ինչպես են անցկացնելու նիստը, ինչ են հարցեր են տալու, ով ինչ կեցվածք պետք է ընդունի, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հրահանգված է ակտիվ լինել:

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, քննիչ հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ միանշանակ մասնակցելու է նիստին, սակայն չի ցանկացել գաղտնազերծել, թե ինչ հարցեր է պատրաստել Սերժ Սարգսյանի համար, ընդգծելով, որ հարցերի բնույթը ցույց կտա նաև նիստի ընթացքը։

2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 2-ին Երևանի Մարգարյան փողոցում ծեծի է ենթարկվել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ  Արման Աբրահամյանն այս դեպքից հետո դիմել է ոստիկանություն, որպեսզի իր անվտանգությունն ապահովեն և ոստիկանությունը նրան երկու աշխատակից է կցել:

Իսկ ինչ վերաբերվում է միջադեպին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն եղել է մեքենաները չզիջելու հարցի շուրջ և գործով կա ձերբակալված մեկ անձ:

3․ Հայաստանյան 3 քաղաքական ուժ և 3 քաղաքական գործիչ երեկ հանդես են եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ «համաճարակից հետո Ստեփանակերտի մաֆիային տապալելը և Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելը դառնում են ազգային հրամայական»։ Հայտարարությունը ստորագրել են «Սասնա ծռերը», Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Հայաստանի եվրոպական կուսակցությունը, նաև Արա Պապյանը, Ալբերտ Բաղդասարյանն ու Արկադի Վարդանյանը:

Պետրոս Մակեյանը թերթին  խոստովանեց, որ իրենց կուսակցությունը չի դիտարկել Արցախի ընտրությունները. «Մենք գործընկերների ինֆորմացիայի հիման վրա ենք այդ կարծիքը ձևավորել, ինչպես նաև քաղաքական վերլուծություն արել»։ Թե որ գործընկերների՝ Մակեյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց՝ ոչ սորոսականների. «Իրենք ուրիշ խաղ են խաղում… Իրենք կարծես դարձել են այս իշխանության պոլիտբյուրոն, ամեն տեղ Դանիել Իոաննիսյանը կա: Տեղին է հիշել նախկինի խոսքը, որ մի օր խիարը թարս է բուսնելու»:

4․ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջևան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան և ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը և Գարիկ Պետրոսյանը և ևս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել:

5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարություն էր տարածել` ի թիվս այլ մտահոգությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հորդոր անելով, որին պատասխանել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, սակայն Մայրապետյանը գնացել ու այլևս չի վերադարձել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Կաթողիկոսի դիրքորոշումը` ինչ է արվելու հաջորդիվ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որևէ կերպ չմեկնաբանեց: Հետաքրքրվեցինք` արդյոք փոշմանել է երաշխավորության համար, նա նշեց, թե այդ մասով այս պահին մեկնաբանություն անել չի ցանկանում»։

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ այօր ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կլսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նիստի հետ կապված արարողակարգային ի՞նչ խնդիրներ են լուծվել` Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը նշել է։ «Նախագահի պահպանության ծառայության աշխատակիցները եկել են ԱԺ, ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների հետ քննարկել են անհրաժեշտ հարցերը, բոլոր խնդիրները լուծված են»:

Նշվում է, որ Սարգսյանը ԱԺ կմտնի ԱԺ նախագահի մուտքով: Ավտոմեքենաներին թույլ  տրվելու  մտնել ԱԺ տարածք։ ԱԺ նախագահի և երրորդ նախագահի հանդիպման մասով որեւէ պայմանավորվածություն չկա, իսկ Սարգսյանին կդիմավորի հանձնաժողովի ներկայացուցիչը:

Սերժ Սարգսյանը պատրաստվում է նիստից առաջ հարցազրույց տալ լրագրողներին, ենթադրվում է` անվտանգության ծառայությունը կկարգավորի այդ հարցը: Քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ խնդիր չի տեսնում, նիստից մեկ օր առաջ հանձնաժողովի անդամները կանցնեն կորոնավիրուսի թեստ՝ անցե՞լ են։ «Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի մոտ որևէ առողջական գանգատ չկար, հետևաբար, թեստավորման որևէ կարիք հանձնաժողովում չեն տեսել»,- նշել  Կոստանյանը:

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝  Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկել է, թերթի աղբյուրների փոխանցմամբ այն եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել։

Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+