Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:19

ՌԴ-ն ավելի քան 68 մլն դոլար է հատկացրել հայ դպրոցականների սննդին և ենթակառուցվածքների զարգացմանը

ՌԴ-ն ավելի քան 68 մլն դոլար է հատկացրել հայ դպրոցականների սննդին և ենթակառուցվածքների զարգացմանը

Ռուսաստանը հայ դպրոցականների սննդի ապահովման ծրագրի շրջանակներում ծախսել է ավելի քան 68 միլիոն դոլար՝ ներառյալ 2024-2028 թվականների ֆինանսավորումը, ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական հատկացումների շնորհիվ հայկական ավելի քան 1000 դպրոցի տարրական դասարանների աշակերտներն ստանում են բարձրորակ և բալանսավորված սնունդ։ Գրեթե 100 դպրոց տեղադրել է արևային մարտկոցներ։ Սա մեզ թույլ տվեց խնայել մոտ 390 հազար դոլար և այն օգտագործել դպրոցական ենթակառուցվածքները զարգացնելու և աշակերտների սնունդը բարելավելու համար»,- նշել է Զախարովան։

Սննդի ապահովման ծրագիրն իրականացվում է 2010 թվականից։ Նա հավելել է, որ 2021 թվականին մեկնարկել է ևս մի ծրագիր՝ առավել տուժած տարածքների հետկոնֆլիկտային վերակառուցմանն աջակցելու համար:

«Այդ ծրագրերի շրջանակներում տրամադրվում են բնակարաններ, աջակցություն է տրամադրվում գյուղատնտեսական մթերք արտադրողներին, իրականացվում է մարտական գործողությունների մասնակիցների վերաինտեգրում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան մեկնաբանել է նաև Թուրքիայի գործողությունները Սիրիայում։ Նա «ոչ փաստագրված» է համարել Աստանայի պայմանավորվածության շրջանակներում Ռուսաստանի և Իրանի հանդեպ Թուրքիայի պարտավորությունների խախտման հարցը՝ այն վերահասցեագրելով Անկարային։

«Ռուսաստանի զինված ուժերը երկար տարիներ հետ են պահում Սիրիան և ամբողջ տարածաշրջանն իրավիճակի դեգրադացիայից։ Հիմա սա ողբերգություն է: Տեսեք, թե ինչ է կատարվում։ Եվ բոլորը պարզապես փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս էր դա հնարավոր և ի՞նչ պետք էր անել, որպեսզի ամեն ինչ չընկներ ինչ-որ համաշխարհային ճգնաժամի մեջ»,- եզրափակել է ռուս դիվանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+