Ունենք դեպքեր՝ երբ արտադրական ձեռնարկությունները, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատողների մոտ գրանցվել է կորոնավիրուսի դեմք, բայց վարակը չի ներթափանցել արտադրական տարածքներ, և հակառակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-Կառավարություն հարցաուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե արտադրական ձեռնարկությունները չլինեին, հիվանդների թիվն ավելի քիչ կլիներ։
«Մենք մինչև ապրիլի 20-ը ցանկանում ենք հաջողված ձեռնարկությունների փորձը կիսել մյուսների հետ, սակայն հաջողություն արձանագրած ձեռնարկությունները չեն ուզում, որ շեշտվի իրենց անունը՝ բիզնես նպատակներից ելնելով։ Իրենք կարողացել են ապահովագրել իրենք իրենց՝ չթողնելով վարակը ներթափանցի արտադրական տարածք, բայց իրենց անվան շահարկումը գուցե ազդի իրենց շուկայական դիրքի վրա»,- նշեց կառավարության ղեկավարը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ թե՛ Պարետատան, թե՛ ԱՆ առաջ խնդիր է դրել՝ փորձը փոխանցել մյուս ընկերություններին, որպեսզի կիրառեն տվյալ միջոցառումները և 90 տոկոս երշխավորված լինեն, որ ապահովագրված են արտադրական տարածք վիրուսի ներթափանցումից։
«Սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, սա է մեր ռազմավարությունը, մենք անհատական ու խմբային մակարդակով պետք է ձեռք բերենք այդ հմտությունը։ Չենք կարող մեկ տարի փակվել և ասել մենք կարանտինում են։ Պետք է գիտակցենք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինի, ինչպես նախկինում։ Շոգերը արագ վրա կհասնեն, կստանանք միջանցք և հոկտեմբերից կսկսենք կյանքը զրոյից, պետք է ավելի պատրաստված լինենք երկրորդ, երրորդ ալիքին»,- նշեց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







