Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

ՔՊ-ն Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների համար սկսել է ձայներ հավաքելու գործընթացը․ ԶԼՄ

ՔՊ-ն Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների համար սկսել է ձայներ հավաքելու գործընթացը․ ԶԼՄ
ՔՊ-ն դեկտեմբերի 8-10-ը Գյումրիում անցկացված փրայմըրիզից (նախնական ընտրություն-խմբ․) հետո սկսել է մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար ձայներ հավաքելու գործընթացը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ Գյումրիում հաղթելը «կենաց-մահու խնդիր է, ու յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում»: Ըստ թերթի՝ խմբակցության պատգամավորները և տեղի ակտիվը պարբերաբար հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, նրանց խնդիրներով հետաքրքրվում ու փորձում սիրաշահել՝ «ձայն կորզելու նպատակով»։ ՔՊ ներկայացուցիչների կարծիքով , ըստ թերթի, Գյումրիում կուսակցության վարկանիշը ցածր է, որի նախնական ընտրություններում անկուսակցական, ՔՊ-ի հետ կապ չունեցող Սարիկ Մինասյանի հաղթանակն էր։ Լրատվականի տեղեկություններով՝ «ՔՊ-ն հույսը դրել է» Մինասյանի վրա, որը վերջերս ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել և համայնքապետի ընտրությունների ժամանակ գլխավորելու է ցուցակը»: Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական էր տվել։ Միաժամանակ՝ հրաժարական էին տվել նաև «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։ Հոկտեմբերի 24-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել էր, որ իշխանությունը Գյումրիում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, և թեկնածուի հարցը հստակեցրել են։ Հոկտեբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն Սարուխանյանն է։ Նոյեմբերի 8-ին Գյումրիի ավագանու՝ քաղաքապետի ընտրության նիստը քվորում չլինելու պատճառով տապալվել էր։ «Հրապարակ» թերթը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստի ժամանակ թեստ հանձնելու հանձնարարական էր տվել Սարուխանյանին։ Նոյեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սարուխանյանի՝ թմրանյութերի թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Նոյեմբերի 22-ին Սարուխանյանը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել և նշել, որ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ն իր մոտ բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա են։ Նոյեմբերի 26-ին Փաշինյանը հայտարարել էր Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուին որոշելու համար նախնական ընտրություն անցկացնելու մասին։ Դեկտեմբերի 1-ին Սարուխանյանն ինքնաառաջադրվել էր որպես Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Մինասյանին Գյումրիի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+