Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:33

Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը

Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի դեմ Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած հաղորդմանը, Armenia Today-ին հայտնել են դատախազությունից։

Պատգամավորի հաղորդումը դատախազությունում ստացել են դեկտեմբերի 19-ին։ Նույն օրը Թովմասյանը գրառում էր արել ու դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել Չախոյանի կողմից իր մասին արված հայտարարություններով: Նա, մասնավորապես, նշել էր, որ Չախոյանի թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ միջազգային գործընկերներին ուղարկել էր գրություններ պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։

«Գրության մեջ շեշտել էի, որ Չախոյանի հետ փոխկապակցված կայքերն Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել: Այդ գրություններից հետո հայտնվել եմ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի թիրախում: Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ինչ-որ նիստի ընթացքում ապօրինի ձայնագրել եմ Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից»,- ընդգծել էր Թովմասյանը։

Դեկտեմբերի 10-ին Աղազարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզաբանել, թե ինչպե՞ս են իր անձնական տվյալները Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնվել երրորդ անձանց մոտ։ Դեկտեմբերի 4-ին պատգամավորը հայտարարել էր, որ իր հեռախոսը քննիչի մոտ էր ավելի քան 10 օր, որից հետո այն փոխանցել են Փաշինյանին, իսկ հեռախոսի տեղեկությունները ՔՊ-ում քննարկման առարկա են դարձել։ Փաշինյանը հերքել էր պատգամավորի հայտարարությունները՝ պնդելով, որ պատգամավորի հեռախոսում հայտնաբերվել է պետական անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն: Հակակոռուպցիոն կոմիտեն դեկտեմբերի 21-ին մերժել էր Աղազարյանի անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ վարույթ հարուցելու դիմումը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+