Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Փակ նիստում ՔՊ անդամները քննադատել են Անահիտ Ավանեսյանին և Հակոբ Սիմիդյանին․ ԶԼՄ

Փակ նիստում ՔՊ անդամները քննադատել են Անահիտ Ավանեսյանին և Հակոբ Սիմիդյանին․ ԶԼՄ

Դեկտեմբերի 12-ին «Քաղաքացիական պայմանագրի»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած փակ նիստում ՔՊ ներկայացուցիչները քննադատել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ավանեսյանին մեղադրել են կոռուպցիայի մեջ։ ՔՊ անդամները կասկածելի են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ։ Ավանեսյանին մեղադրել են նաև առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար»,- ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Ավանեսյանը «փորձել է արդարանալ, սակայն ներկաներին չի համոզել»։ Սիմիդյանին էլ քննադատել են անգործության և բնապահպանական վատ իրավիճակի համար։

«Սիմիդյանին մեղադրել են նաև անթույլատրելի չափով ծառերի հատման համար»,- հավելել է թերթը։

Նոյեմբերի 21-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Փաշինյանը մտադիր է աշխատանքից ազատել Ավանեսյանին։ Ըստ հրապարակման՝ Ավանեսյանից նա դժգոհ է ոլորտի ընդհանուր պետական ​​կառավարման և առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման «ձախողման» պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+