Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Զոհրաբյանը՝ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ պատգամավորների արձագանքի մասին

Զոհրաբյանը՝ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ պատգամավորների արձագանքի մասին

Երեկ ինձ դիմել են «Կանազի» զինվորական հոսպիտալի հարևանությամբ գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները և ասել, քանի որ այդ հոսպիտալում են տեղակայվել կորոնավիրուսով հիվանդներ, ապա իրենց շենքի հարևանությամբ տեղակայված մեծ աղբարկղում օրը երկու անգամ այրվում է բժիշկների ամբողջ արտահագուստը: Բնակիչները դժհգոհել են, որ չեն կարողանում պատուհանները բացել:

Այս մաիսն ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ արդեն իմացել է՝ Ոստիկանությունը զբաղվում է խնդրով:

Պատգամավորը նշեց, որ իրեն դիմել են նաև բազմաթիվ տնտեսվարողներ՝ կապված Կառավրության 5-րդ միջոցառման հետ, որով նախատեսվում է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնց աշխատանքային ֆոնդը մարտ ամսվա համար պակաս չէ հունվար կամ փետրվար ամսվա աշխատանքի ֆոնդից:

«Դա երևում է եկամտահարկի հաշվետվությամբ. մարդիկ հունվար ամսվա սկզբին տոն օրերին աշխատել են, հետևաբար ըստ օրենքի ստացել են կրկնակի վարձատրություն, արտաժամ, պարգևվճարներ և ավել հարկ են վճարել, մարտ ամսին չունեն պարգևավճար, արտաժամ, կամ տոն օր և աշխատել են, հետևաբար իրենց աշխատավարձի ֆոնդը մարտ ամսին ավելի քիչ է, քան հունվար ամսին, ուստի տնտեսվարողներն ասում են՝ արդյունքում իրենք զրկվում են տնտեսական աջակցության 5-րդ միջոցառումից և խննրում են վերանայել»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ իր կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ պատգամվորների և կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքին:

«Ես չգիտեմ, թե մեր Կառավարության որոշ ներկայացուցիչներ և պատգամավորներ ինչի այդպես անակնկալ զարմացան: Այո, մեզ, անձամբ ինձ էլ ամեն օր դիմում են հարյուրավոր քաղաքացիներ: Հասկանում եմ, որ զարմացողների մոտ ստատուս գրելու բուռն ցանկություն առաջացավ, ինքս շատ գնահատում եմ հումորը: Փորձեցի այդ ստատուսների մեջ տեսնել հումոր, ինտելեկտ, օբյեկտիվ քննադատություն, որովհետև ես միշտ հետևություն անում եմ օբյեկտիվ քննադատությունից, բայց բացի վիրավորանքից այդ հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների հասցեին, որոնք ունեն խնդիր, չտեսա»,- ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+